Միգրանտներին հարկադրում են մեկնել պատերազմ 

Միգրանտներին հարկադրում են մեկնել պատերազմ 

Ռուսաստանում գտնվող այն միգրանտներին, որոնք դիմել են ստանալու ՌԴ քաղաքացիություն, հարկադրում են բանակային ծառայության մեկնելու մասին պայմանագիր ստորագրել։ Այս խնդրի հետ բախվել են Կենտրոնասիական հանրապետություններից ՌԴ տեղափոխված միգրանտները՝ ՌԴ Կալուգայի մարզում։

Տեղեկատվության համաձայն, մի ուզբեկստանցի միգրանտի փաստաթղթերը նայելիս ՆԳ Կալուգայի մարզային վարչության միգրացիոն ծառայության տեսուչը միանգամից ուղարկել է զինկոմիսարիատ՝ առանց փաստաթղթերն ուսումնասիրելու, որպեսզի «Հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու պայմանագիր ստորագրի»։

Շատերը հայտնվել են անելանելի վիճակում։ Նշվում է նաեւ, որ նրանց հետ խոսել են բավականին կոպիտ, ինչպես բանտարկյալների կամ ճորտերի։