Կատարի հավաքականի երկրպագուն պատմել է ամեն ինչ․ «Մեզ հավաքել էին նույն հյուրանոցում»

Կատարի հավաքականի երկրպագուն պատմել է ամեն ինչ․ «Մեզ հավաքել էին նույն հյուրանոցում»

Կատարում շարունակվում է Աշխարհի առաջնությունը։ Երեկվանից կայանում են խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները, որոնց ավարտից հետո հայտնի է դառնալու, թե 1/8 եզրափակչում որ հավաքականը ում դեմ է մրցելու։  

Championat-ի պնդմամբ՝ Կատարի հավաքականի երկրպագուներից մեկը, որը խնդրել է չհրապարակել իր անունը, սենսացիոն մանրամասներ է հայտնել Կատարի հավաքականի երկրպագուների հետ կապված։

«Մեզ միայն երեք ամսից սովորեցրել են՝ ինչպես երկրպագենք Կատարի հավաքականին։ Մեզ հավաքել էին տարբեր հատվածներից, արաբական աշխարհի տարբեր երկներից։ Մեզ ապրելու տեղ էին տրամադրել, վճարում էին ապրուստի ու ամեն ինչի համար։ Մեզ տեղավորել էին մեկ ընդհանուր հյուրանոցում։ Բացի գումարից, մեզ տրամադրում էին նաև առաջնության հանդիպումների մի քանի տոմսեր»,- պատմել է երկրպագուներից մեկը։