Իլհամ Ալիեւ. «Աղդամը մեր հայրենիքը չէ»

Իլհամ Ալիեւ. «Աղդամը մեր հայրենիքը չէ»

Այսօրվա ադրբեջանական լրահոսից իսպառ բացակայում է Աղդամի անկման տարեդարձի նույնիսկ հիշատակումը: Նախկինում հակառակորդ կողմը 1992-94թ.թ. պատերազմում կորցրած բոլոր տարածքների, բայց հատկապես Աղդամի անկման օրով քարոզչական մեծածավալ նյութեր էր հրապարակում եւ պարտադիր ավելացնում, որ «հեռու չէ օրը, երբ Ադրբեջանի դրոշը կծածանվի ազատագրված տարածքներում»:

Այսօր՝ ոչ մի տող Աղդամի մասին: Տավուշում կրած կորուստների ֆոնին Իլհամ Ալիեւը, հավանաբար, չի ցանկանում սեփական հանրությանն ավելի մեծ դառնություն պատճառել՝ հիշեցնելով Աղդամի կորուստը: Այլեւս ոչ ոք չի հավատում «Շուշիում եւ Խանքենդիում ադրբեջանական դրոշ բարձրացնելու» խոստումներին: Ալիեւի լռությունը կարելի է հասկանալ այնպես, որ նա ժողովրդին հասկացնում է. «Աղդամը մեր հայրենիքը չէ»: