Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, նա անհայրենիք տականք է. Տիգրան Աթանեսյան

Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, նա անհայրենիք տականք է. Տիգրան Աթանեսյան

Անհնազանդության ցույցեր իրականացնողների մի մասը եկել էր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։

Նրանց թվում էին փաստաբան Տիգրան Աթանեսյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը, ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը և այլք։

Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի նախկին փաստաբան Աթանեսյանն ասաց, որ Փաշինյանը պետք է ձերբակալվի արդարադատությանը միջամտելու հոդվածով։

«Ես համոզված եմ, որ Նիկոլի թիկնապահները մեծ հաճույքով ծեծելով նրան կտանեն որտեղ, որ պետք է։ Ցավոք, ունենք հոռոմցի գլխավոր դատախազ (Արթուր Դավթյան - ՀՐԱՊԱՐԱԿ), որը բախտի բերմամբ այս կաբինետն է զբաղեցրել, բռնաբարում է օրենքը և պատրաստ է ցանկացած տականքություն անել, միայն թե իր պաշտոնը պահպանի։ Ցավում եմ, այս հիմնարկում եղել են ազգանվեր և կան ազգանվեր դատախազներ, որոնք հենց հիմա թքած ունեն իր հրամանների վրա ու չեն կատարում։ Ձեզ գաղտնիք բացեմ, կան վարչություններ, որոնք որ հրաժարվել են այդ գործերով զբաղվել։ Եվ ինքն իր նմանների, ստորների մի հատ խումբ է ստեղծել, որոնք որ պատրաստ են, օրինակ, երեխայի օրորոցն էլ մոր ձեռքից վերցնել»,- նշեց Աթանեսյանը։

Փաստաբանի խոսքերով՝ գործող իշխանություններին վերաբերող քրեական գործերն անսպառ են լինելու։ «Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, նա անհայրենիք տականք է»,- ընդգծեց նա։