ԼՂ-ից բռնի տեղահանված քանի հազար մարդ է արտագաղթել Հայաստանից

ԼՂ-ից բռնի տեղահանված քանի հազար մարդ է արտագաղթել Հայաստանից

Արցախից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից: Նաև այլ տվյալներ էլ են շրջանառվում, որ թիվը հասնում է մինչև 15 հազարի։ Հիմնական պատճառը սոցիալ-կենցաղային պայմաններն են, որոնք խաթարում են մարդկանց բնականոն կյանքը Հայաստանում, դրա համար նախընտրում են տեղափոխվել Ռուսաստանի հարավային հատվածներ:

Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

«ԼՂ-ից բռնի տեղահանված 10 հազար 800 անձ է Հայաստանում տեղավորվել աշխատանքի։ Սրանք պաշտոնական թվերն են, ամենացավալին այն է, այս թվերի մեջ շատ քիչ տոկոս են կազմում կրթության բնագավառի ներկայացուցիչները, ընդամենը 220 ուսուցիչ է, որ ՀՀ կրթական հաստատություններում է այսօր աշխատում, մինչդեռ, Արցախում 4 հազար ուսուցիչ ենք ունեցել»,-ասել է նա: