Ավագանու նախկին անդամը փակում է արագաչափերը (Տեսանյութ)

Ավագանու նախկին անդամը փակում է արագաչափերը (Տեսանյութ)

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, որը «Երկիր ծիրանի» խմբակցության կազմում էր, տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է նա սև տոպրակով ծածկում արագաչափը։ Աղեկյանը տեանյութը վերնագրել է՝ «Իմ սրտի» արագաչափը։

Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները նույնպես փակում էին արագաչափերը՝ ասելով, որ դրանք չպետք է լինեն, սակայն մինչ այժմ էլ կան, քաղաքացիները վճարում են տուգանքներ և նաև վարորդական իրավունքից կորցնում են բալեր։