ԱՄՆ-ն կարող է կտրուկ կրճատել Ուկրաինային տրվող օգնությունը

ԱՄՆ-ն կարող է կտրուկ կրճատել Ուկրաինային տրվող օգնությունը

Ուկրաինային տրվող օգնությունը կարող է կրճատվել, եթե Միացյալ Նահանգներում ամբողջական ռազմական բյուջեի փոխարեն, ընդունվի մեկ տարվա ֆինանսավորման մասին բանաձեւը, այս մասին գրում է Լարա Սելիգմենը` Politico հանդեսում:

Հոդվածում նշվում է, որ բանաձեւը կնվազեցնի Պաշտպանության նախարարության ֆինանսավորումը 29 միլիարդ դոլարով, կամ 3,7 տոկոսով, համեմատած հաջորդ ֆինանսական տարվա հետ:

Հեղինակի խոսքով, ԱՄՆ Կոնգրեսի կայացրած որոշումը` կառավարության ժամանակավոր ֆինանսավորման վերաբերյալ, կարող է հանգեցնել գարնանը Ուկրաինային տրվող ռազմական օգնության դադարեցմանը: Բացի այդ, ֆինանսավորման տարեկան բյուջեն կարող է հետաձգել արդյունաբերական բազայի արդիականացումը մի քանի հիմնական համակարգերի մասով, ներառյալ` Abrams տանկը եւ հաուբից M777- ը, որոնք մտնում են այն զենքերի թվում, որ ԱՄՆ-ն փոխանցում է Ուկրաինային:

Այս տարվա գարնանը, կոնգրեսը մոտ 40 միլիարդ դոլար է հատկացրել Կիեւին` օգնության նպատակով, այդ թվում` ռազմական եւ տնտեսական: Հոկտեմբերին Բայդենը ստորագրեց ամերիկյան կառավարության ֆինանսավորումը մինչեւ այս տարվա դեկտեմբերի կես շարունակելու մասին օրենքը, որն իր մեջ ներառում է 12,4 միլիարդ դոլարի նոր օգնություն Ուկրաինային: