Ալբերտ Բազեյանի խափանման միջոցը փոխվել է

Ալբերտ Բազեյանի խափանման միջոցը փոխվել է

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանք խափանման միջոցով։ Այս մասին մեզ հատյնում Է Բազեյանի պաշտպանը:

«Միանշանակ համաձայն չենք դատարանի որոշմանը, քանի որ առավել քան հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, առավել ևս առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների իր իսկ բնորոշմամբ որպես հանցագործություն անլուրջ ընդունելը։

Իսկ իրականում տվյալ անձը անլուրջ էր ընդունել ամբողջ ԱԱԾ կառույցին, որի ցավալի հետևանքը Բազեյանի շուրջ վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելն էր։ Արդարացումը անխուսափելի է» - նշում է նա: