Անվարորդ մեքենաների համար նախատեսված հատուկ ճանապարհ է կառուցվել 

Անվարորդ մեքենաների համար նախատեսված հատուկ ճանապարհ է կառուցվել 

Չինաստանի Շանհայ քաղաքում բացվել է աշխարհում առաջին ճանապարհը, որը կառուցված է հատուկ այն ավտոմեքենաների համար, որոնք աշխատում են անվարորդ ռեժիմով՝ 5G-A ստանդարտին համապատասխան ինտերնետ կապով։ Ճանապարհը սկսել է գործել փորձնական ռեժիմով։ Այն գտնվում է Փուդուն նոր շրջանում, ունի 205 կմ  երկարություն։ Նշենք, որ 5G-A ստանդարտի ինտերնետ կապի դեպքում երթեւեկության պայմանները հնարավոր է որոշել ցանկացած եղանակային պայմաններում, ի տարբերություն 5G ինտերնետ կապի։

Նշենք, որ ներկայումս Շանհայում փորձնական ճանապարհների ընդհանուր երկարությունը, որոնք նախատեսված են անվարորդ երթեւեկող մեքենաների համար, կազմում է ավելի քան 2 հազար կիլոմետր։ 32 ընկերություն արտոնագիր են ստացել նման երթեւեկություն կազմակերպելու համար եւ ներկայումս իրականացնում են փորձարարական աշխատանքներ։