Ես իրական հաղթանակ էի ուզում, որ նվիրեի մեր զինվորներին. Մարտիրոսյան

Ես իրական հաղթանակ էի ուզում, որ նվիրեի մեր զինվորներին. Մարտիրոսյան

Oլիմպիական Տոկիոյից հայրենիք  են վերադարձել  ծանրամարտի կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն  ու Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։  

«Զվարթնոց» օդանավակայանում հայ երկրագուները մեծ շուքով են դիմավորել Ճապոնիայի մայրաքաղաքում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի  հայ մեդալակիրներին:  

«Ու՞մ եմ նվիրում այս հաղթանակը։ Չէի ասի, որ սա հաղթանակ է, ես իրոք ուզում էի, որ հաղթանակ լիներ։ Ուզում էի իրական հաղթանակ լիներ, որպեսզի նվիրեի մեր ողջ ազգին, զինվորներին, որոնք զոհվեցին այս վերջին պատերազմի ընթացքում, նաև այն զինվորներին, որոնք կան ու լինելու են»,- «Զվարթնոցում» լրագրողների հետ զրույցում ասաց  Սիմոն Մարտիրոսյանը։

Նախքան օդանավակայանը լքելը,  ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը, Կարեն Ավագյանը, Հակոբ Մկրտչյանը, Սամվել Գասպարյանն ու մյուսները Սիմոն Մարտիրոսյանի պարանոցից հանեցին Տոկիո-2020-ի արծաթե մեդալն ու ու օդ թռցրին, որից հետո օլիպիական արծաթը կրկին կախեցին Մարտիրոսյանի պարանոցից։