Քրիս Սատոնը Կեպա Արիսաբալագայի ձեռքբերումը համարել է ամենավատը ակումբի պատմության մեջ

Քրիս Սատոնը Կեպա Արիսաբալագայի ձեռքբերումը համարել է ամենավատը ակումբի պատմության մեջ

«Չելսիի» նախկին հարձակվող Քրիս Սատոնը իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի ձեռքբերումը ակումբի կողմից համարել է ամենավատը՝ ակումբի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։

«Կարելի է ահռելի մեծ գումարներ ծախսել հարձակվողներ գնելու համար, սակայն ինչ օգուտ, եթե դարպասապահը վատն է ու չի կարող պարզ գնդակներ բռնել։ Կեպայի ձեռքբերումը 80 միլիոն եվրոյով ամենից ոչ պիտանի ձեռքբերումն է ակումբի ողջ պատմության եւ Անգլիայի Պրեմիեր լիգայի ողջ պատմության համար։ Կարելի է բերել Տորեսի եւ Շեւչենկոյի օրինակները, սակայն Արիսաբալագան գերազանցում է բոլորին»,- ասել է մարզիկը։