Ալիեւը չկա՞

Ալիեւը չկա՞

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը  հայտարարություն է տարածել  որով խոստանում է «օրենսդրությամբ նախատեսված  ամենախիստ պատասխանատվության ենթարկել» այն անձանց, որ սոցիալական ցանցերում «ադրբեջանական բանակի մարդկային եւ իբր թե տարածքային կորուստների» մասին լուրեր են տեղադրում կամ կիսվում «միտումնավոր ապատեղեկատվությամբ»: ՊԱԾ հայտարարության մեջ ասված է, որ «երկրի ղեկավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի կայունացնի սահմանային իրավիճակը, իսկ զինված ուժերը կատարում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները»: Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը  երկրի ղեկավարության մասին խոսելիս մինչ այդ մշտապես ավելացնում էր՝ «մեծարգո նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ» , իսկ զինված ուժերի դեպքում՝ «գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ» բառակապակցությունները:

ՊԱԾ-ն այս անգամ շտապողականությունի՞ց է մոռացել ընդգծել Իլհամ Ալիեւի անունը, թե Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրա մասին արտակարգ տեղեկատվության են տիրապետում եւ պարզապես փա՞ստն են արձանագրել: