Գիտենք՝ ինչպես հաղթել ՔՊ-ին

Գիտենք՝ ինչպես հաղթել ՔՊ-ին

«Մենք չենք անհանգստանում այդ երեւույթներից, մենք գիտենք, որ դրանք տեղի են ունենում ու մենք նաև դրան պատրաստ ենք: Այսինքն սա վարչական ռեսուրս է, դրանից էլ այն կողմ փաթեթն է, որը ՔՊ-ն պիտի աներ»: Այս մասին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին լրագրողների հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, որ խոսակցություններ կան, թե ՔՊ-ն մարզերից մարդկանց բերում է Երևան՝ քարոզարշավի ընթացքում թիվ ցույց տալու համար։

«Մենք կարևորում ենք բոլոր շենքերի անվտանգությունը, այդ կապակցությամբ առաջարկում ենք սեյսմակայունության բարձրացում իրականացնել՝ մինչեւ 9 բալ երկրաշարժին դիմանալու համար: Մենք նաև վերականգնելու ենք, անհրաժեշտության դեպքում կառուցելու ենք նոր ապաստարաններ: Բոլոր շենքերում ներդնելու ենք շենքերի ու բակերի մաքրության համակարգ: Համատիրությունների համակարգը բարելավելու համար վերացնելու ենք համատիրություններին վճարվող գումարները՝ այդ բոլոր ծախսերն իրականացնելով քաղաքապետարանի կողմից: Բակերի տարածքներում գործող ավտոտնակների փոխարեն կառուցելու ենք ստորգետնյա ավտոկայանատեղիներ ու այդ ազատ տարածքները վերածելու ենք կանաչ տարածքների ու խաղահրապարակների»,- ասել է Թանդիլյանը։

«Մենք ձեզ ապացուցելու ենք մեր աշխատանքով, որ արժանի ենք ձեր քվեին: Անպայման ծանոթացեք կուսակցության պատմությանը, թե ինչպես ենք հաղթել ՔՊ-ին տարբեր համայնքներում: Մենք դա գիտենք ինչպես անել»,- հավելել է նա։