Մենք Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած ենք

Մենք Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած ենք

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով այսօր հայտարարում էր, որ ՌԴ-ն նենգադուլ է անում Փաշինյանի հանդեպ և սպասում է, որ  ՀՀ իշխանությունների վարկանիշն անկում ապրի՝ նրան հեռացնելու համար, նշեց, որ ՀՀ վարչապետի դիմադրության առաջին քայլերն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար են։ Նրա խոսքով, դեպի ինքնիշխանություն տանող այս ճանապարհին Փաշինյանի կողքին են։

«Մինչև այն ժամանակը, որ հները փորձում են երազել ռևանշի մասին, մենք գործող իշխանությունների թիկունքին ենք լինելու և թույլ չենք տալու հների որևէ հաջողության»,-ասաց Սեֆիլյանը։