«Վերնատուն» ակումբը Իրանի թեմայով քննարկում է անցկացրել

«Վերնատուն» ակումբը Իրանի թեմայով քննարկում է անցկացրել

«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի նախաձեռնած քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են ակումբի անդամներն ու փորձագիտական լայն շրջանակներ։

Ըստ ակումբի մամուլի ծառայության՝ քննարկման թեմայի խորագիրն էր՝ «Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն ու դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի անվտանգային համակարգի վրա»։