Երբ փորձում էի սնոուբորդ սովորել, չկար մեկը, ով կսովորեցներ. Լևոն Քոչարյան

Երբ փորձում էի սնոուբորդ սովորել, չկար մեկը, ով կսովորեցներ. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Այսօր Ծաղկաձորում կայացավ Սնոուբորդի Հայաստանի Բաց Առաջնությունը: 

2000–ականների սկզբին, երբ փորձում էի սնոուբորդ սովորել, չկար մեկն ով կսովորեցներ, ամբողջ սարի վրա կար միայն մեկ քշող, այն էլ օտարազգի՝ դեսպանատներից մեկի աշխատող: Այսօր արդեն դահուկ և սնոուբորդ քշողների քանակը գրեթե հավասար է, կան արժանի մարզիչներ և շնորհիվ սպորտաձևը սիրող փայլուն երիտասարդների այն զարգանում է, կազմակերպվում են մրցումներ և հուսով եմ, որ հետագայում կունենանք նաև արժանի հավաքական»: