Դա շատ վտանգավոր եմ համարում․ իրավիճակն իր մուգ գույներով հանդերձ շատ ավելի վատ երանգներ է ստանում

Դա շատ վտանգավոր եմ համարում․ իրավիճակն իր մուգ գույներով հանդերձ շատ ավելի վատ երանգներ է ստանում

Վտանգավոր եմ համարում Մերձավոր Արևելքում հատկապես վերջին 10 օրը տեղի ունեցող իրադարձությունները, որոնք Պաղեստին-Իսրայել հակամարտությունից սկսեցին սահուն ձևով ընդլայնվել մեծ տարածաշրջանի տարբեր ուղղություններով։ Այն, ինչ տեղի է ունենում Կարմիր ծովի ավազանում` Եմենի, Սուդանի ուղղություններում, Իրան-Պակիստան հարաբերություններում, վտանգավոր է։ Այս մասին խորհդարանական ճեպազրույցի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սա նշանակում է, որ մեծ տարածաշրջանում առկա լարվածությունը կարող է աստիճաբանար փոխանցվել նաև մեր տարածաշրջանին։ Այս ամենը հղի է բավականին վտանգավոր իրադարձություններով։ Եթե այդ ամենին զուգահեռ խոսենք Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում տեղի ունեցող հետընթացի մասին, ապա իրավիճակն իր մուգ գույներով հանդերձ շատ ավելի վատ երանգներ է ստանում»,- ասաց նա։