ԱՄՆ-ն տարածք է նախապատրաստում ՌԴ-ի հետ ուղիղ առճակատման համար․ Newsweek

ԱՄՆ-ն տարածք է նախապատրաստում ՌԴ-ի հետ ուղիղ առճակատման համար․ Newsweek

ԱՄՆ-ն աճող հետաքրքրություն է ցուցաբերում Արկտիկայի նկատմամբ, քանի որ պատրաստվում է տարածաշրջանում Ռուսաստանի հետ հնարավոր բախման։ 

Նման կարծիք է հայտնել Արկտիկայի ինստիտուտի հիմնադիր և ավագ գիտաշխատող Մալտե Համպերտը։

«Ամերիկան ​​իսկապես ավելի ու ավելի մեծ նախաձեռնություն է ցուցաբերում, երբ խոսքը վերաբերում է Արկտիկայի տարածաշրջանին: Սա երրորդ համաշխարհային պատերազմի նախապատրաստություն չէ»,- Համփերթի խոսքերն է մեջբերում Newsweek-ը։ 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին համարում է թշնամական ժողովուրդ եւ կարծում է, որ «թշնամությունը կարող է տարածվել Արկտիկայի վրա»։

ԱՄՆ բանակի գեներալ, Ազգային գվարդիայի ղեկավար Դեն Հոքանսոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հույսը դնելու են Վաշինգտոնի աջակցության վրա, եթե Արկտիկայում ռազմական բախում լինի։ Նրա խոսքով՝ պետք է պատրաստ լինել այնտեղ գնալու համար։