Էրդողանը դիմել է Մոսկվային և Կիևին

Թուրքիան պատրաստ է ևս մեկ անգամ հարթակ տրամադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ալբանիայում կայացած Ուկրաինա-Հարավարեւելյան Եվրոպա գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
«Մենք հիմնովին աջակցում ենք [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկու առաջարկած խաղաղության ծրագրին, բայց ես համոզված եմ, որ Ուկրաինայում խաղաղ նախաձեռնությունների հաջողության համար անհրաժեշտ պայմանը երկու կողմերի մասնակցությունն է բանակցություններին։
Մենք պատրաստ ենք կրկին բանակցությունների սեղան տրամադրել, այնպես, ինչպես ժամանակին դրանք անցկացվել են Ստամբուլում»,- ասել է նա։
«Ես այն կարծիքին եմ, որ դիվանագիտությանը և երկխոսությանը պետք է հնարավորություն տրվի՝ ավարտելու պատերազմը՝ հասնելով արդար և տեւական խաղաղության: Կարծում եմ, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր սկսել՝ գոնե խաղաղության ընդհանուր պարամետրերը որոշելու համար»,- հավելել է Էրդողանը։
Կարծիքներ