Ինչո՞ւ են ձերբակալել ռուս հայտնի գործիչ Ստրելկովին

Ինչո՞ւ են ձերբակալել ռուս հայտնի գործիչ Ստրելկովին

Ուրբաթ օրը՝ հուլիսի 21-ին, Ռուսաստանի Դաշնության իրավապահները ձերբակալել են ռուսական հատուկ ծառայությունների նախկին սպա Իգոր Ստրելկովին (Գիրկին)։  Այս մասին РБК-ին հայտնել են իրավապահ մարմինների երկու աղբյուրներ։

Լուրը հաստատել է ընդդիմադիր գործչի փաստաբանը։

Քննչական կոմիտեի աշխատակիցներն այս պահին խուզարկություն են իրականացնում Ստրելկովի բնակարանում։
Նախնական տվյալներով՝ նախկին զինվորականի կալանավորումը կատարվել է «Վագներ» ՌՄԿ-ի նախկին աշխատակցի պահանջով։

Ստրելկովի կնոջ խոսքով՝ իր ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 282 հոդվածով (ծայրահեղականություն)։