Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու. նիստը ընդմիջվեց (տեսանյութ)

Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու. նիստը ընդմիջվեց (տեսանյութ)

Երկրորդ նախագահի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանի դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Դատավորը հայտարարել է 1 ժամ ընդմիջում` միջնորդության տեքստը պատրաստելու համար։ Նա նաեւ չնշեց` ի՞նչ հիմքով են ներկայացնելու ինքնաբացարկ։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այժմ քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը։

Նշենք, որ Վճռաբեկը մասնակի բավարարել էր դատախազի բողոքը` ետ ուղարկելով գործը Վերաքննիչ` վերաքննության։

Հիշեցնենք նաեւ, որ Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, իսկ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել Առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել:

Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: