Հրդեհ քիմիական գործարանում՝ արտահոսքի պատճառով
Ռուսաստանի Բաշկիրիայի ինքնավար հանրապետությունում հրդեհ է տեղի ունեցել «Սինթեզ կաուչուկ» ընկերությանը պատկանող քիմիական գործարանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Կրակը բռնկվել է վաղ առավոտյան, գործարանի ցեխերից մեկում։ Նախնական տեղեկություններով հրդեհի պատճառը իզոպենտան գազի արտահոսքն է եղել։ Չորս մարդ տուժել է։ Տուժածները հոսպիտալացվել են։ Իրականացվում է հրդեհաշիջման աշխատանքներ։
Կարծիքներ