Ռուսատյացությունը արդեն երեսուն տարի է քաջալերվում է Միջին Ասիայում․ քաղաքագետ

Ռուսատյացությունը արդեն երեսուն տարի է քաջալերվում է Միջին Ասիայում․ քաղաքագետ

Ռուսատյացությունն արդեն երեսուն տարի է աճում, զարգանում եւ քաջալերվում է Միջին Ասիայի երկրներում։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ, «Русские в Казахстане» պարբերականի գլխավոր խմբագիր Իլյա Նամովիրը՝ REGNUM լրատվական գործակալության հետ զրույցում։

«Ինչով է պայմանավորված ռուսատյացության պոռթկումը Միջին Ասիայում։ Դա ընդամենը նյութական արտահայտությունն է այն գաղափարաբանության, որը վերջին երեսուն տարիներին սփռվել է Միջին Ասիայի ժողովուրդների շրջանում»,- հայտարարել է փորձագետը, հավելելով, որ դրան պետք է գումարել նաեւ այն, որ ճգնաժամը հարվածում է այդ հասարակությունների ցավոտ կողմերին եւ ձգձգված պանդեմիան մի մարտահրավեր է, որի հետ Միջին Ասիայի ժողովուրդները բախվել են առաջին անգամ եւ չունեն հնարավորություններ ինքնուրույնաբար՝ սեփական ուժերով այն հաղթահարելու։

Նշենք, որ Միջին Ասիայում վերջին շրջանում բավական հաճախակի են տեղի ունենում միջադեպեր, որոնք հանդիսանում են հակառուսականության դրսեւորումներ։-