Հակառուսական սանկցիաները կխստացվեն

Հակառուսական սանկցիաները կխստացվեն

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ սահմանելիք սանկցիոն թվով յոթերորդ փաթեթում խստացնի արդեն եղած սանկցիաները «Սբերբանկի» հանդեպ, ինչպես նաեւ քառասունութ մարդու եւ ինը կազմակերպության հանդեպ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Սանկցիոն ցանկում կներառվեն նաեւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության ղեկավար Անդրեյ Կոզիցինը, դերասաններ Սերգեյ Բեզրուկովն ու Վլադիմիր Մաշկովը։ Սանկցիոն ցանկում կներառվի նաեւ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալներից մեկը, ինչպես նաեւ՝ զինվորականներ, օլիգարխներ, քաղաքական գործիչներ։