Դատապարտվել է վեց տարվա բանտարկության

Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է վեց տարվա բանտարկության։ Այս մասին հայտարարել է Իրանի դատական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին։
Դատավճիռը ճանաչվել է օրինական, անբեկանելի եւ կատարման համար պարտադիր։ Ռեժիսորը տեղափոխվել է «Էվին» բանտ, որտեղ կկրի իր պատիժը։ Փանահին դատապարտվել է իշխանությունների դեմ քարոզչություն իրականացնելու համար։
Կարծիքներ