Ինչու Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը չխոսեց օկուպացված Հին Թաղերի և Խծաբերդի մասին

Ինչու Միրզոյանը  Լավրովի հետ հանդիպմանը չխոսեց օկուպացված Հին Թաղերի և Խծաբերդի մասին

Օկուպանտ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության 1-ին կետը՝ ըստ որի կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, 2020թ. դեկտեմբերի 12-ին օկուպացրել են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը: 

2022թ. հունիսի 9-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Երևանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանն իր խոսքում չբարձարցրեց օկուպանտ Ադրբեջանի զինված ստորաբաժանումների՝ վերոնշյալ գյուղերից դուրս բերման անհրաժեշտության մասին հարցը: Կոպիտ բացթողում գնահատելով արձանագրված փաստը պետության ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից՝ միաժամանակ հարց է առաջանում, Արարատ Միրզոյանը միտումնավո՞ր թե անփութորեն չի բարձրացրել տվյալ հարցը: Առաջին դեպքը կարող է վկայել որոշակի շահագրգռվածության, իսկ երկրորդը՝ ոչ կոմպետենտության (մասնագիտական անպատրաստության) մասին:                                                        Երկու դեպքում է տեղի ունեցածն անթույլատրելի է:


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ                                                                                                  

քաղաքագետ