Զելենսկու որոշումը մտահոգել է ուկրաինացիներին․ The Spectator

Զելենսկու որոշումը մտահոգել է ուկրաինացիներին․ The Spectator

Ուկրաինայի զինված ուժերի գարնանային հակահարձակումը հետաձգելու՝ երկրի ղեկավարության որոշումը անհանգստացրել է ուկրաինական հանրությանը։ Այս մասին գրել է The Spectator-ի սյունակագիր Սվետլանա Մորենեցը։ «Գարնանային հակահարձակման հետաձգումը անհանգստացրել է որոշ ուկրաինացիների, ովքեր ցանկանում էին հավատալ այն պատմություններին, որ հակամարտությունը կավարտվի մինչև ամառ», - գրել է Մորենեցը։

Հոդվածագրի կարծիքով, խնդիրը կայանում է նրանում, որ տեղեկատվական պատերազմում հաջողությունները՝ կապված հակահարձակման PR-ի հետ, չափազանց մեծացրել են Կիևի իշխանությունների կողմնակիցների սպասելիքները։

Այժմ այս հաջողությունները կարող են դաժան կատակ խաղալ Ուկրաինայի հետ։ Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակում հերքել էին խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքերը, ով հայտարարել էր Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման մեկնարկի մասին։ Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, իր հերթին, հայտարարել է, թե Կիևը կհետաձգի հարձակումը այնքան ժամանակ, քանի դեռ Արևմուտքը բավարար քանակությամբ զենք չի մատակարարի։