Լիլիթ Հովհաննիսյանը բացառիկ պատվոգրի է արժանացել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից

Լիլիթ Հովհաննիսյանը բացառիկ պատվոգրի է արժանացել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը  Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդի կողմից պատվոգրի է արժանացել։
Պատվոգիրը երգչուհուն է հանձնվել իր Dream համաշխարհային շրջագայության շրջանակում Լոս Անջելեսն ընդգրկելու, փայլուն համերգ իրականացնելու, ինչպես նաև հայ մշակույթն ու երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար: 

Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրե լ․ «Ահա բառիս բուն և ամենալայն իմաստով այդ մեծ պատվոգիրը,որի տակ ստորագրել են Լոս Անջելեսի ղեկավարության գլխավոր 15 պաշտոնյաները»։