Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակությունը 

Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակությունը 

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մայիսի 26-ի կոնդակով ստեղծվել է Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են լինելու՝ Ալբանիայի, Սլովենիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չերնոգորիայի, Խորվաթիայի հայկական եկեղեցական համայնքները: 

Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ է նշանակվել Ռումանիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: