«Երբ Պուտինը հազում է, Շոլցը բունկեր է փնտրում» The Times

«Երբ Պուտինը հազում է, Շոլցը բունկեր է փնտրում» The Times

Ուկրաինային «Տավրուս» հրթիռներ չտրամադրելու՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դժկամությունը գնալով ավելի է զայրացնում դաշնակիցներին և գերմանացի շատ քաղաքական գործիչների, ովքեր դա համարում են վտանգավոր թուլություն:

Այս մասին ասվում է The Times-ի նոր հոդվածում։

Պարբերականը նշում է, որ այստեղ «տարօրինակ հեգնանք» կա։ Դա կայանում է նրանում, որ Գերմանիան այժմ զենքի ամենամեծ դոնորն է Ուկրաինայի համար, բայց միաժամանակ ամենուր ենթարկվում սուր քննադատության՝ «ավելորդ վախի և ռազմավարական տեսլականի բացակայության պատճառով»:

Հրատարակությունը մեջբերում է Մակրոնի խորհրդականներից մեկի խոսքերը. «Երբ Պուտինը հազում է, Շոլցն անմիջապես գնում է բունկեր փնտրելու»։

Հիշեցնենք, որ այս հինգշաբթի Գերմանիայի և արևմտյան մի շարք երկրների ավելի քան 50 վերլուծաբաններ և նախկին քաղաքական առաջնորդներ բաց նամակ են հրապարակել, որում ասվում է, որ կանցլերը վտանգի տակ է դնում իր երկիրը և Եվրոպան՝ ազդակ ուղարկելով Մոսկվային, որ Բեռլինին կարող են «վախեցնել» և հնազանդեցնել: