Որսորդական հրացանով սպանել են յոթ հոգու․ կասկածյալը ձերբակալված է․ քրեական Ուկրաինա

Որսորդական հրացանով սպանել են յոթ հոգու․ կասկածյալը ձերբակալված է․ քրեական Ուկրաինա

Ուկրաինայում ոստիկանությունը ձերբակալել է Ժիտոմիրի մի բնակչի, ով կասկածվում է յոթ հոգու սպանության մեջ։ Ըստ ուկրաինական իրավապահների հրապարակած տեղեկատվության, սպանությանը նախորդել է կասկածյալի եւ սպանված անձանց միջեւ կոնֆլիկտ։ Դեպքը տեղի է ունեցել Ժիտոմիրի մարզի Պոլելյանսկի շրջանի Նովոսելիցա գյուղում, մասնավոր լճակների տարածքում։ Սպանության զենքը որսորդական հրացանն է, որը առգրավվել է կասկածյալի մոտից։ Հարուցվել է քրեական գործ՝ կանխամտածված սպանություն հոդվածի հատկանիշներով։