Քոչարյանին դիմավորեցին ծափահարություններով եւ «հու» վանկարկումով․ տեսանյութ

Քոչարյանին դիմավորեցին ծափահարություններով եւ «հու» վանկարկումով․ տեսանյութ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վերաբերյալ դատական նիստը։

Ամբաստանյալի աթոռին են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը եւ Արմեն Գեւորգյանը․ նրանք բոլորն էլ նիստին ներկա են։ Դատաքննությանը մասնակցում են նաեւ այդ գործով տուժողների, զոհերի իրավահաջորդները։

Քոչարյանին դատական նիստի դահլիճում իր կողմնակիցները ծափահարություններով դիմավորեցին, իսկ Քոչարյանին դեմ արտահայտվողները «հու»վանկարկումով։ Քոչարյանը ձեքով բարեւեց ամբաստանյալներին, պաշտպաններին եւ զբաղեցրեց իր համար նախատեսված տեղը։