Բախումների հետեւանքով ցուցարարներին տեղափոխել են հիվանդանոց

Բախումների հետեւանքով ցուցարարներին տեղափոխել են հիվանդանոց

«Դիմադրության» շարժումը ղեկավարող Իշխան Սաղաթելյանը վաղ առավոտյան Ֆրանսիայի հրապարակից հայտարարեց մայիսի 30-ի իրենց ծրագրերի մասին, ինչից հետո շարժումը քայլերթով շարժվեց դեպի Կառավարության 3-րդ մասնաշենք։  Ոստիկանների և շարժման մասնակիցների բախման հետևանքով կան տուժածներ և բերման ենթարկվածներ։ Բախումների ընթացքում կոտրվել են նաև մուտքի դուռը և պատուհաններ։ Այս պահին Կառավարության 3-րդ մասնաշենքը գտնվում  է բազմաթիվ ոստիկանների հսկողության ներքո։

Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանից տեղեկացանք, որ այս պահին երկու ցուցարարի են տանում Երևանի Հերացու անվան թիվ1 կլինիկական հիվանդանոց։ 
Այլ տուժածների մասին քիչ ուշ կտեղեկացնենք։