Որքան գումար են կորցրել աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ այս տարվա սկզբից սկսած

Որքան գումար են կորցրել աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ այս տարվա սկզբից սկսած

Աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը եւ Բիլ Գեյթսը այս տարվա սկզբից սկսած կորցրել են 115 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Մայիսի քսանիննի դրությամբ՝ Մասկի ունեցվածքը գնահատվում է 224 միլիարդ դոլար, Բեզոսինը՝ 139 միլիարդ դոլար, Գեյթսինը՝ 23 միլիարդ դոլար։ Բեռնար Առնոյի ունեցվածքը գնահատվել է 133 միլիարդ դոլար։

Այս տարվա հինգ ամիսներին Մասկը կորցրել է 46,4 միլիարդ դոլար, Գեյթսը 15,1 միլիարդ դոլար, Առնոն՝ 44,7 միլիարդ դոլար, իսկ Բեզոսը՝53,2 միլիարդ դոլար։ Այս տարվա հինգ ամիսներին միայն Ուորեն Բաֆետն է հարստացել։ Նրա ունեցվածքը ավելացել է 6,54 միլիարդ դոլարով եւ կազմել 115 միլիարդ դոլար։