Վիրաբյանը չի հերքում, որ «Ֆակտորիի» սեփականատերն իր ընկերն է

Վիրաբյանը չի հերքում, որ «Ֆակտորիի» սեփականատերն իր ընկերն է

Մենք բազմիցս գրել էինք, որ այս տարի նույնպես ամանորյա միջոցառումները կկազմակերպի «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը: Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հարցրինք, թե ճի՞շտ է, որ ընկերության սեփականատերը, որը որոշ տեղեկություններով Ռուբեն Ջաղինյանն է, իր ընկերն է , և ճի՞շտ է, որ ներքին քննարկումների ժամանակ Վիրաբյանը լոբինգ է անում հօգուտ այդ ընկերության:

Վիրաբյանը չհերքեց, որ ընկերություն անում է ընկերության ղեկավարության  հետ, սակայն հերքեց իր շահագրգռությունները՝ կապված այս ընկերության հետ։