Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման ամփոփիչ հայտարարությունը

Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման ամփոփիչ հայտարարությունը

Մենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել ենք 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչի քաղաքում եւ քննարկել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության կատարման ընթացքը։ Վերահաստատել ենք, հավատարմությունը հետագայում էլ հետեւողականորեն կատարելու եւ անխափան կերպով պահպանելու բոլոր դրույթները որ արձանագրված են հայտարարություններում՝ ի շահ Հվ․ Կովկասի կայունության, անվտանգության եւ տնտեսդական զարգացման ապահովման։

Պայմանավորվել ենք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ հնարավորինս շուտ լուծելու համար այն մնացած խնդիրները, որոնք բխում են հայտարարություններից։ Արձանագրել ենք Ռուսական խաղաղապահ զորակազմի կարեւոր ներդրումը՝ ռեգիոնում անվտանգության ապահովման գործում։ Պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել բարձրացնելու համար կայունությունն ու անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին եւ հասցնել գործը երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը, որը կզբաղվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայով եւ հետագա դեմարկացիայով՝ Ռուսաստանի խորհրդատվությամբ՝ ըստ կողմերի խնդրանքի։

Բարձր ենք գնահատել Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը, որը զբաղվում է տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով։ Ընդգծել ենք, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ գործարկել կոնկրետ ծրագրեր՝ ռեգիոնի տնտեսական պոտենցիալի բացահայտման համար։

Ռուսաստանը նաեւ հետագայում է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու՝ ի շահ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման, հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման եւ ռեգիոնում բարիդրացիական հարաբերությունների ձեւավորման։