Պարտության համար չէինք եկել․ Արտետան՝ «Վիլյառեալից» կրած պարտության մասին

Պարտության համար չէինք եկել․ Արտետան՝ «Վիլյառեալից» կրած պարտության մասին

Lոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անդրադարձել  է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի՝ «Վիլյառեալի» հետ առաջին խաղի արդյունքին։ Երեկ Արտետայի սաները պարտվեցին իսպանական ակումբին 2-1 հաշվով։

«Դե պարզ է , որ չէինք ցանկանում պարտվել, ավելի ճիշտ չէինք եկել պարտության համար, բայց, հաշվի առնելով այն, թե խաղն ինչպես զարգացավ, ստիպված ենք ընդունել այս արդյունքը։ Եթե պետք է պարտվես, ապա սա, հավանաբար, լավագույն տարբերակն էր, որ հնարավոր էր։ Մեզ համար խաղը առաջին կեսում այլ կերպ դասավորվեց, երկրորդում՝ այլ։ Առաջին կեսում մենք չէինք վերահսկում գնդակը, սպառնալիքներ չէինք ստեղծում ու մրցակցի տուգանային ներխուժելու ցանկություն չէինք դրսևորում։ Երկրորդ կեսում ամեն ինչ այլ էր։ Օբամեյանգը հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն ունեցավ վերջնամասում։ Մեզ մոտ  շատ բան չստացվեց։ Ամեն դեպքում ես վստահ եմ, որ դիմակայության արդյունքում մենք հաղթանակի լավ շանս ունենք, ամեն ինչ պիտի անենք, որ հաղթահարենք իսպանական թիմի արգելքը»,- ասել է Արտետան հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։