«Վերածնունդ», կամ հուզիչ ներկայացում հայերի մասին

«Վերածնունդ», կամ հուզիչ ներկայացում հայերի մասին

Տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր բեմերում տասնյակ հիանալի ներկայացումներ եմ տեսել համաշխարհային աստղերի մասնակցությամբ, օրինակ, Շոն Քոներիի, էլ չեմ խոսում հայկական բեմի մասին, սակայն երբեք թաշկինակս այդքան թաց չի եղել, ինչպես երեկ՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի և Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու «Հայասա» թատերախմբի «Վերածնունդ» ներկայացման ժամանակ՝ Հայ Ավետարանչական կենտրոնում, որի հիմքում ընկած է լեհական արմատներով ամերիկացի հեղինակ Ռիչարդ Կալինոսկիի «Հրեշը լուսնի վրա» պիեսը։ Դա չափազանց հուզիչ և էմոցիոնալ պատմություն է։

Տեղի է ունենում անցած դարի քսանական թվականներին ... Հայոց ցեղասպանության ժամանակները ոչ վաղ անցյալ են, որից տասնյակ հազարավոր հայեր փրկվում են ազատ երկիր Ամերիկայում: Նրանց թվում է լուսանկարիչ Արամ Թովմասյանը, ով ամեն հնարավոր և անհնարին  ճանապարհներով Պոլսից տեղափոխում է ԱՄՆ երիտասարդ Սեդային: Նրանք բոլորովին տարբեր են, տարբերվում են միմյանցից, բայց նրանց ժողովրդի ընդհանուր ողբերգությունը այդ մարդկանց ավելի ուժեղ է կապում, քան ցանկացած զգացմունք: Երկուսն էլ որբ են: Արամի հայրը, որը լուսանկարիչ էր, թաքցնում է փոքրիկ Արամին իր վերարկուի տակ ՝ դրանում կարված արժեքավոր նամականիշերով և ընտանեկան լուսանկարով, իսկ թուրքերը գլխատում են իրենց ամբողջ ընտանիքը, և Սեդան, որի մայրը խաչվեց խաչի վրա, քանի որ նա հրաժարվեց հավատը փոխելուց, փրկվում է, քանի որ նա շատ փոքր էր։

Շուտով Արամն ու Սեդան ամուսնացան, և Արամը ցանկանում է մեծ ընտանիք ունենալ: Նա իր հետ նույնիսկ ընտանեկան լուսանկարն է բերել, որի վրա մարդկանց դեմքերի փոխարեն կտրված են օվալներ: Արդյունքում առաջացած դատարկությունների մեջ Արամը մտցրեց իր դեմքն ու կնոջ դեմքը: Այժմ լուսանկարում բացակայում են միայն երեխաների դեմքերը: Սակայն Սեդան չի կարող իրեն ու ամուսնուն պարգևել ծնող լինելու երջանկությունը: Երկուսի համար այս դրամատիկ պահին նրանց տանը հայտնվում է ամերիկացի հմայիչ թափառական որբ Վինսենթը, որին տուն բերեց կարեկից Սեդան և ով զույգին հուսահատության մղձավանջից դուրս բերեց ՝ դառնալով նրանց որդին: 

«Հրեշում լուսնի վրա» ընդհանրապես ոչինչ չկա, որը կարող է հանդիսատեսին փոքրիշատե երկար զվարճացնել կամ շեղել կատարվածից: Նույնիսկ Ծերունին (տարիքն առած Վինսենթը), որը պատմիչի դերում է, տխուր է և լակոնիկ: Ընտանեկան պատմությունը ներկայացվում է պարզ և հստակ, անհրաժեշտ սենտիմենտալիզմով, միամիտ անմեղությամբ և հասկացված լինելու հույսով: 
Սքանչելի է ներկայացման սաունդթրեքը՝ Կոմիտաս, Լուսինե Զաքարյան
Իսկ ինչու՞ «Վերածնունդ»։ Որովհետև․․․հայի վերածնունդը տոկունության, վեհ նպատակի ձգտման և համառ պայքարի մեջ է։

Ավելորդ է ասել, որ լեփ-լեցուն դահլիճը մեկ ծիծաղում, մեկ հեկեկում, մեկ էլ թնդում էր։
Մեզ հետ զրույցում ներկայացման բեմադրիչ ռեժիսոր Նունե Աբրահամյանը նշեց, որ զարմանք է առաջացնում, որ ազգությամբ ոչ-հայ հեղինակն այդքան լավ ծանոթ է հայերի պատմությանը և, մասնավորապես, հայի ոգուն, որը բազում անգամներ հառնել է փյունիկի նման։

«Ես դիտել եմ այս ներկայացումը ռուսների կատարմամբ, բայց միմիայն հայը կարող է լիարժեքորեն արտահայտել հայի ցավը, -ասաց Նունե Աբրահամյանը, շարունակելով, -Երբ տարիներ առաջ բեմադրել էի այս ներկայացումը, հանդիսատեսներից մեկը, ով Ամերիկայից էր, ինձ ասաց, որ այս ներկայացումը տեսել էր ԱՄՆ-ում, հրեաների կատարմամբ, բայց դե հայի ցավը միայն հայը կարող է զգալ և արտահայտել»։

Հիանալի խաղացին Արա Գևորգյանը (Ծերունի Վինսենթ), Սմբատ Ստեփանյանը (Արամ), Արաքսյա Մելիքյանը (Սեդա) և, իհարկե, դեռատի Հայկ Հովհաննիսյանը (Վինսենթ)։

Գուրգեն Խաժակյան
Լուսանկարները՝ Անդրանիկ Մարդոյանի (ԱՀԱԸ)