Փենսիլվանիայի Գերագույն դատարանը մերժել է Թրամփի շտաբի հայցը

Փենսիլվանիայի Գերագույն դատարանը մերժել է Թրամփի շտաբի հայցը

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Գերագույն դատարանը մերժել է գործող նախագահ, Հանրապետականների կուսակցության կողմից վերջին նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբի հայցն առ այն, որ Ֆիլադելֆիայում սահմանափակվել է ձայների հաշվարկի ընթացքում դիտորդների առկայությունը։

Դատարանը հայտարարել է, որ ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված դրույթները ողջամիտ են, քանի որ թույլ են տվել թեկնածուների վստահված անձանց հետեւելու այն գործընթացին, թե ինչպես են հանձնաժողովի անդամները, համապատասխան ընտրական օրենսդրության, իրականացնում իրենց գործառույթները։