Նիկոլի զոմբիները որս են սկսել․ ժամանակը գա, պատասխանը տալու եք

Նիկոլի զոմբիները որս են սկսել․ ժամանակը գա, պատասխանը տալու եք

Մենք ինչ անում ենք, անում ենք ազնիվ։ Ի տարբերություն շատերի մենք ոչ աթոռի կռիվ ենք տալիս, ոչ ինչ-որ մի բարձրունքի ենք ուզում հասնել, ոչ էլ շահ հետապնդող ինչ-որ նպատակներ ունենք։ Մեր կյանքի նպատակը հիմա դարձել է մեր երեխեքի սպանողից արյուն հանել ու պատասխան ստանալ։ Միակ բանը, որին մենք ուզում են հասնել, սա է։ Այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։

«Այն, ինչ դուք անում եք, ինչ-որ որս եք սկսել մեր դեմ ու կապիկություններ եք անում, իմացեք, որ դուք հատ-հատ այս պահին հավաքագրվում եք։ Հավաքագրվում եք ու մի շատ գեղեցիկ օր անակնկալ ձևով պատասխանատվության եք ենթարկվելու։ Ու՞մ մասին է խոսքը։ Խոսքը իհարկե Նիկոլի զոմբիների մասին է, զիբիլների մասին է, իսկ նորմալ մարդը կարո՞ղ է տենց բան անել, չի կարող։ Տենց բան անողը բնականաբար պիտի Նիկոլի թաշկինակներից լինի, որի վրա Նիկոլը իր ոտքերը մաքրում է։ Իմացեք, որ ժամանակին այդ տեղում կհայտնվեք ու պատասխանը պիտի տաք»,- հավելեց նա։