Արցախի ինքնուրույնությունը ավելացնելու նպատակով առաջարկում եմ

Արցախի ինքնուրույնությունը ավելացնելու նպատակով առաջարկում եմ

Հայաստանում վերջերս հաճախ և իրավացիորեն հնչում են դժգոհություններ, տարակուսանք՝ առ այն, որ Արցախի Հանրապետության իշխանությունները բավարար վճռականությամբ չեն դիմակայում հայաստանյան իշխանությունների պացիֆիստական կուրսին։ Դրա պատճառներից գլխավորը ՀՀ֊ից ֆինանսապես կախվածությունն է, որը ցավոք հիմնավոր պատճառ է` սակայն ոչ անլուծելի։ 

Նման կախվածությունը չեզոքացնելու նպատակով հայազգի բիզնեսմեններին առաջարկում եմ. 

1. Ձեր ֆիրմաների իրավաբանական հասցեները տեղափոխեք Արցախի Հանրապետություն (գործարանը կամ արտադրամասը քանդել տեղափոխելու կարիք չկա՝ միայն իրավաբանական հասցեն)

2. Արցախի օպերատիվ կառավարման շտաբին` ապահովել ֆիրմաների տեղափոխման տեխնիկական հարցերը։ Քանի որ գրեթե բոլոր երկրները միմյանց հետ ունեն «կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրեր», իսկ ԱՀ հարկային համակարգը վաղուց կայացած կառույց է, ապա այս համազգային գործընթացի արդյունքում հարկ վճարողը չի տուժելու ոչ մի դրամ, փոխարենը` Արցախի բյուջեն կստանա զգալի համալրումներ դրանից բխող հետագա հետևանքներով։

Տիգրան Մուրադյան տնտեսագիտության թեկնածու