Ալիևը նեղվել է իրանցի լրագրողի՝ ահաբեկիչների մասին հարցից

Ալիևը նեղվել է իրանցի լրագրողի՝ ահաբեկիչների մասին հարցից

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մամուլի ասուլիս էր տվել արտասահմանյան ու երկրի տեղական լրատվամիջոցներին։ 

Ասուլիսի ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել։ Ինչպես հայտնի է Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանա-թուրքական կողմը ներգրավել էր սիրիացի վարձկան ահաբեկիչների։ Ահաբեկիչների մուտքը տարածաշրջան փաստել էին թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները և ամերիկյան լրատվամիջոցները, Ֆրանսիան ու ֆրանսիական լրատվամիջոցները, Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեծ թվով գործիչներ, լրատվամիջոցներ և թե՛ միջազգային լրատվամիջոցներ և իրավապաշտպան, դիտորդական կազմակերպություններ։ Եվ իհարկե, հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունն էր ժամանակ առ ժամանակ կոչ անում տարածաշրջանից հեռացնել Թաքֆիրի ահաբեկիչներին։ Իրանը նույնիսկ զորքեր էր կուտակել Նախիջևանի և Արցախի հետ սահմանին։ 

Եվ ահա, իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության լրագրողն այս ասուլիսի ժամանակ Բաքվի բռնապետին հարց է ուղղել ահաբեկիչների մասին, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին։

Ի պատասխան Իլհամ Ալիևն ասել է․ «Ոչ մի ապացույց չկա, որ այստեղ ահաբեկիչներ են եղել: Դուք չեք կարող նշել կոնկրետ երկրներ ու փաստաթղթեր: Դրա մասին որևէ ապացույց չկա: Ափսոս, որ նման հարց է տալիս բարեկամ երկրի [Իրանի Իսլամական Հանրապետության] լրագրողը: Խորհուրդ եմ տալիս սպեկուլյացիայով զբաղվել: Ես խնդրում եմ ձեզ ավելի ճշգրիտ լինել ձեր հարցերում»:

Ադրբեջանական իշխանությունների քարոզչամիջոց «Հաքքին․ազ» կայքը լրագրողի հարցը «սադրիչ» է որակել։ «Լրագրողն ուղղեց իրեն և ասաց, որ չի ցանկանում ասել, որ ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից: Նրա խոսքով՝ ինքը նկատի ուներ տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքը», - գրել է «Հաքքինը»։