Գվարդիոլան խոստացել է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»՝ անհաջողության դեպքում

Գվարդիոլան խոստացել է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»՝ անհաջողության դեպքում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստացել է հեռանալ ակումբից, եթե թիմը գրանցի անհաջողություններ։ Այս մասին մարզիչը հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես հայտնում է МАТЧ-ը։

««Մանչեսթեր սիթիի» տնօրենների խորհրդի նախագահը տեղյակ է, որ եթե ինչ որ բան գնա ոչ պլանավորածի պես, կամ մենք դադարենք ակնկալով արդյունքները ունենալ, ապա ես կհեռանամ ակումբից։ Բայց նաեւ, ես կանեմ ամեն բան, նման սցենարից խուսափելու համար»,- ասել է Գվարդիոլան։