Ուկրաինան ունի նոր վարչապետ

Ուկրաինան ունի նոր վարչապետ

Ուկրաինայի Գերագույն Ռադան արտահերթ նիստում Ուկրաինայի փոխվարչապետ, տարածքային եւ համայնքների զարգացման նախարար Դենիս Շմիգալը նշանակվել է վարչապետ։ Շմիգալի նշանակմանը կողմ է արտահայտվել Ռադայի 291 պատգամավոր, այն դեպքում, երբ առնվազն 226 ձայն է անհրաժեշտ եղել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Դենիս Շմիգալը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 15-ին Լվովում։ Գերազանցությամբ ավարտել է Լվովոի պոլիտեխնիկական համալսարան 1997 թվականին։ Հինգ տարի անց դարձել է տնտեսական գիտությունների թեկնածու։ Պաշտոնավարել է Իվանո-Ֆրանկովսկի մարզային վարչակազմում, ապա եւ նշանակվել Ռադայի կողմից 2020 թվականին՝ փոխվարչապետ եւ տարածքային եւ համայնքների զարգացման նախարար։