Մայքլ Բլումբերգը դուրս է մնացել ԱՄՆ նախագահական ընտրապայքարից

Մայքլ Բլումբերգը դուրս է մնացել ԱՄՆ նախագահական ընտրապայքարից

Նյու-Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը դադարեցնում է ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրապայքարին մասնակցությունից։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն։ Ըստ հրապարակման, Բլումբերգի կողմից քարոզարշավը դադարեցնելը պայամանավորված է եղել նրանով, որ նա չափազանց թույլ արդյունքներ է ունեցել Սուպեր-երեքշաբթիի ժամանակ, երբ դեմոկրատների կուսակցության թեկնածուների օգտին այսպես ասած փորձնական ընտրությունների միջոցով քվեարկել են տասնչորս նահանգների դեմոկրատները եւ Ամերիկյան Սամոայի բնակիչները։ Բլումբերգը միայն այդ անդրծովյան տարածքում է հաջողության հասել։