Չավին գերազանցել է Զիդանի ռեկորդը

Չավին գերազանցել է Զիդանի ռեկորդը

«Բարսելոնան» Լա լիգայի 7-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթել է «Մալյորկային»։ Հանդիպման միակ գոլը խփել է Ռոբերտ Լևանդովսկին։

Կատալոնական ակումբն արդեն 18 արտագնա խաղ անպարտելի է Չավիի գլխավորությամբ։ «Բարսելոնան» 13 հաղթանակ է տարել և 5 ոչ-ոքի գրանցել, հայտնում է armsport.am-ը։

Չավին գերազանցել է Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի ցուցանիշը։ Մադրիդյան ակումբը ֆրանսիացու գլխավորությամբ 2016 թվականին անպարտելի էր արտագնա 17 խաղերում։