Ադրբեջանցիները ավելի հաճախ են սկսել լքել իրենց երկիրը․ վիճակագրություն

Ադրբեջանցիները ավելի հաճախ են սկսել լքել իրենց երկիրը․ վիճակագրություն

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանից արտագաղթածների թիվը աճել է 23,9 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հասնելով 3 միլիոն 115 հազարի։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեն։

Արտագաղթածների 37,8 տոկոսը մեկնել են Իրան, 28,1 տոկոսը՝ Վրաստան, 17,7 տոկոսը՝ Ռուսաստան, 11 տոկոսը Թուրքիա, իսկ 5,4 տոկոսը՝ այլ երկրներ։ Արտագաղթածների 64,7 տոկոսը տեղամարդիկ են, մնացածը՝ կանայք։ Հիմնականում արտագաղթը ընթանում է երկաթուղային տրանսպորտի միջոցով՝ 82,7 տոկոս։