«Ինստագրամը» սկսել է թաքցնել լայքերը ամբողջ աշխարհում

«Ինստագրամը» սկսել է թաքցնել լայքերը ամբողջ աշխարհում

«Ինստագրամի» շատ օգտատերեր ամբողջ աշխարհում այսօրվանից նկատել են, որ այլեւս չեն երեւում «լայքերը» հրապարակումների ներքեւի հատվածում։ Այս մասին հայտարարել են սոցկայքի ղեկավարները, նշելով, որ այսօրվանից սկսել են «լայքերի» քողարկման պրոցեսն ամբողջ աշխարհում։

Սոցկայքի ղեկավարները չեն նշել, թե ինչպես են ընտրվել օգտահաշիվները, որոնց «լայքերը» թաքցվելու են։ Նշենք, որ դեռ այս տարվա ապրիլից էր հայտարարվել այս մասին, իսկ հուլիսից սկսվել էր նոր ալգորիթմի փորձարկումը։