Հայտնի երգիչն արդեն 10 տարի բջջային չի օգտագործում

Հայտնի երգիչն արդեն 10 տարի բջջային չի օգտագործում

Հայտնի երգիչ եւ երգերի հեղինակ Ռոբի Վիլյամսը խոստովանել է, որ արդեն տասը տարի է, ինչ չի օգտագործում բջջային հեռախոս։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Բրիտանացի ամենահաջողված փոփ կատարողներից մեկը, ով ունի միլիոնավոր բաժանորդներ ամբողջ աշխարհում, հայտարարել է․ «Ես չունեմ բջջային հեռախոս։ Չէ որ ես միշտ համակարգչով եմ։ Ամենուրեք եւ միշտ իմ հետ կա Wi-Fi կապ։ Ազատվել եմ բջջայինից, քանի որ չեմ սիրում դրանք»։