Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ

Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ

Նավթի Brent եւ WTI էտալոնային տեսակները համաշխարհային շուկայում շարունակում են գնաճ արձանագրել։ Մասնագետները սա բացատրում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման բնագավառում արձանագրած հաջողություններով, ինչը շուկային հույսեր է ներշնչել, որ համավարակը կվերջանա եւ տնտեսությունը կվերականգնվի, կյանքը կվերադառնա բնականոն հուն։

Ըստ միջազգային բորսայական սակարկությունների տվյալների, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների մեկ բարելը թանկացել է 0,41 դոլարով եւ հասել 46,47 դոլարի։ Նյու-Յորքի NYMEX բորսայում WTI տեսակի նավթի մեկ բարելը հունվարյան ֆյուչերսների համար թանկացել է 0,44 դոլարով եւ հասել 43,50 դոլարի։